Աշխարհ

18.11.2016 17:10


Մերլին Մոնրոյի զգեստն աճուրդի ժամանակ վաճառվել է 4,8 մլն դոլարով (լուսանկար)

Մերլին Մոնրոյի զգեստն աճուրդի ժամանակ վաճառվել է 4,8 մլն դոլարով (լուսանկար)

Հոլիվուդյան դերասանուհի Մերլին Մոնրոյի զգեստը, որով նա ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի 35–րդ տարեդարձին, վաճառվել է 4,8 միլիոն ԱՄՆ դոլարով Լոս Անջելեսում տեղի ունեցած աճուրդի ժամանակ, որն անցկացրել է «Julien's Auctions» աճուրդյաին տունը։ Այս մասին փոխանցում է TACC—ը։

Խոսքը ֆրանսիացի դիզայներ Ժան Լուիի մոտ պատվիրված կիսաթափանցիկ զգեստի մասին է, որը զրադարված է փայլերով։ Այդ զգեստով դերասանուհին երգել է «Happy Birthday to You» երգը մոտավորապես 15 հազար հանդիսատեսի առջև։

Աճուրդին, որը կտևի 3 օր, ներկայացված են նաև դերասանուհուն պատկանող այլ իրեր՝ զգեստներ, կոստյումներ, զարդեր, ինչպես նաև կահույքի մասեր, անձնական լուսանկարներ և աստղի կողմից ստորագրված բացիկներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը