Աշխարհ

18.11.2016 10:55


Թրամփի հետ հանդիպումից հետո Աբեն նրան հուսալի առաջնորդ է անվանել

Թրամփի հետ հանդիպումից հետո Աբեն նրան հուսալի առաջնորդ է անվանել

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն առաջին հանդիպումն է անցկացրել օտարերկրյա առաջնորդի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ։ Հանդիպումը կայացել է «Trump Tower»-ում և ունեցել է ոչ պաշտոնական բնույթ։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը։

Աբեն 90 րոպե տևողությամբ հանդիպումն անվանել է անկեղծ՝ անցկացված «ջերմ մթնոլորտում»։ Թրամփի հետ զրույցից հետո վարչապետը նրան բնութագրել է որպես հուսալի առաջնորդ, ով արժանի է վստահության։ Աբեն չի բացահայտել զրույցի մանրամասները՝ հաշվի առնելով, որ այն ոչ պաշտոնական բնույթ է կրել, և հավելել է, որ ևս մեկ հանդիպում է ծրագրված։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Թրամփի դուստր Իվանկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը