Աշխարհ

18.11.2016 10:25


Քսենյա Սոբչակն առաջին անգամ մայրացել է (ֆոտոշարք)

Քսենյա Սոբչակն առաջին անգամ մայրացել է (ֆոտոշարք)

Ընդամենը մի քանի ժամ առաջ հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն առաջին անգամ մայր է դարձել և մոտ օրերս պատրաստվում է լքել էլիտար կլինիկայի VIP հիվանդասենյակը։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

Ներկայումս աստղը, ում ծննդաբերությունը գնահատվել է 930 հազար ռուբլի, վայելում է մայրության բերկրանքը և հիվանդանոցի բարիքները, որտեղ ամեն հարմարանք կա մնալու համար՝ ջակուզի, փոխարկելի մահճակալ և սնունդ, ինչպես 5–աստղանի հյուրանոցում է։

Սկզբնական ժամանահատվածում տղան ծնողների հետ ապրելու է տատիկի՝ Լյուդմիլա Նարուսովայի տանը։ Գրեթե 2 միլիոն դոլար արժողությամբ 3–հարկանի առանձնատունը բոլոր կողմերից շրջափակված է զինված անվտանգության աշխատակիցներով, ինչը թույլ կտա աստղին ապահով զբոսնել որդու հետ։ Ավելի ուշ ընտանիքը ծրագրում է տեղափոխվել Սմոլենսկի բուլվարում գտնվող տունը, որը հաղորդավարուհին ձեռք է բերել անցյալ տարվա ձմռանը։ 267 քմ տունն ընտանիքը գնել է 180 միլիոնով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը