Լավրովն ու Էյրոն քննարկել են ԼՂ հակամարտության հարցով ՄԽ համանախագահների գործունեությունը
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն նոյեմբերի 17-ին հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում, զրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
Նշվում է, որ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոնման հարցի ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները շոշափել են նաև ռուս-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր:

7or.am