Կարծիք

18.11.2016 08:17


Ինչպես մեր երկիրն է «զարգանում», նույն տեմպերով էլ վճռվում է հերթական վթարի «ճակատագիրը»

Ինչպես մեր երկիրն է «զարգանում», նույն տեմպերով էլ վճռվում է հերթական վթարի «ճակատագիրը»

«ԱՊՊԱ» իրավիճակ բոլորդ տեսած կլինեք:
Ես ամեն օր եմ տեսնում: Մեքենաների շըխկոց-դմփոցը լսում ենք ու վազում ենք պատշգամբ:
Գործազրկության ճիրաններում տառապող շենքի բնակիչների մի մասը նույնպես վազում է դեպի պատշգամբ, իսկ պարապ ջահելությունը՝ դեպի պողոտա:
Ուժգին դմփոցի հետ նաև հարակից խանութներից ու դեղատներից դուրս են թափվում աշխատակիցները, ու բոլորս միասին հետևում ենք իրավիճակի հանգուցալուծմանը:
Դա բոլորիս համար և՛ կինո է, և՛ թատրոն է, և՛ համերգասրահ է, և՛ պատկերասրահ է...
Իրավիճակը չի հանգուցալուծվում 5-8 ժամ, ու այդպես պողոտան կաթվածահար մնում է, վարորդներն էլ անիծում են իրենց բախտը, հավաքվածները նրանց սփոփում ու մխիթարում են, հայհոյանքների դեպքում մեկին կողքի կոշիկի «բուդկան» են մտցնում, որ կանայք շատ երկար չլսեն ու ...Այստեղ հաց ու ջուր են տալիս, փորձում են հանգստացնել մի վայրկյանում «ավտոն վարի տված» վարորդին, բայց իրավիճակը չի հանգուցալուծվում:
Ընթացքում ինչ-որ «Ապպա»-յականներ գալիս ու գնում են: Կապ չունի՝ նույն պատկերը կայուն պահպանվում է...
Զարգացում չկա...
«Ֆինալը» հետո մենք երազում ենք տեսնում, քանի որ իրավիճակին այդքան երկար հետևել չենք կարող:
Դե, ինչպես մեր երկիրն է «զարգանում», նույն տեմպերով էլ վճռվում է հերթական վթարի «ճակատագիրը»...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը