Կարծիք

17.11.2016 22:08


Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևոր է ուսանողների դերը

Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևոր է ուսանողների դերը

Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների տոնի առթիվ, ցանկանում, որ դուք ձեր ուսումնառության արդյունքում ձևավորված լինեք որպես պահանջարկ ունեցող մասնագետներ, ձեր ներաշխարհում հաստատուն կերպով ձևավորվի ՀՀ քաղաքացու կերպարը` պետականության և հայրենասիրության բարձր գիտակցումով: Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևոր է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են մեր երկրի ապագան։ Առանց ուսանողների մասնակցության, առանց նրանց ուժի ու եռանդի օգտագործման՝ անհնար կլինի արդյունավետ լուծում տալ պետության առաջ ծառացած շատ խնդիրների։

Հարգելի՛ ուսանողներ, իհարկե, խնդիրները շատ են, որ օր առաջ լուծման կարիք ունեն, ինչպես Հայաստանի կայացման ու բարգավաճման գործում, այնպես էլ կրթական համակարգում: Համոզված եմ, որ մեծ է լինելու բոլորիդ դերը, ակտիվությունը այն բոլոր գործընթացներում, որոնք կիրականացվեն հանուն կրթության որակի բարձրացման և մնացած բոլոր տեսակի խնդիրների վերացման համար:
Դու՛ք եք վաղվա ապագան և այսօրվա ներկան:
Տոնդ շնորհավո՛ր, սիրելի՛ Ուսանող:

Նարեկ Մարտոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը