Կարծիք

17.11.2016 18:01


Շատ են խորացել հիմնախնդիրները

Շատ են խորացել հիմնախնդիրները

Հարգելի՛ ուսանողներ, երիտասարդներ, շնորհավորում եմ բոլորիս Ուսանողության միջազգային օրվա առթիվ:
Ուսանողների միջազգային օրը նշվում է նաև ՀՀ-ում, սակայն նշելիս պետք է ապահովենք մեր երկրում ուսանողների իրավունքների համապարփակ և նպատակային պաշտպանություն, ապա նոր խոսենք ուսանողների մասին և մեկ օրով տոնենք այն:

Մեկ-երկու ժամանցային միջոցառումներով, մրցույթներով ուսանողների իրավունքների իրացում և պաշտպանություն չենք ապահովում: Ժամանակը հասունացել է, որ պետական ապարատը գիտակցի, որ շատ են խորացել հիմնախնդիրները, և նրանց ոչ իրավաչափ գործողությունները կամ անգործությունը հանգեցնում են պետական տարբեր համակարգերի բնականոն գործունեության խաթարման:

Մեզ՝ ուսանողների համար օրակարգային խնդիր է կրթական համակարգի բարելավումը: Մենք եկել ենք այդ գիտակցման, քանի որ մեր ստացած կրթությունը չի համապատասխանում ձեր կողմից սահմանված ուսման վարձերին, կոռուպցիոն դրսևորումները դեռ բուհական համակարգերում առկա են և նույնիսկ չեն նվազել՝ հագեցած լսարանների առկայություն բուհերում, դասախոսական կազմի ցածր աշխատավարձ, բուհական ուսման վարձերի աստղաբաշխական թվեր, քննական շրջանում բազմաթիվ հիմնախնդիրներ և այլն: Վերոնշյալ հիմնախնդիրները պետք է բարձրաձայնվեն, համակարգված քայլեր իրականացվեն, և լուծումներ տրվեն:

«Մենք ենք» ուսանողական շարժման անունից ուզում եմ կոչ անել մեր ուսանողներին, երիտասարդներին՝ պայքարե՛ք ձեր իրավուքների համար և մենք համախմբված կերպով լուծում կտանք մեր առջև ծառացած հիմնախնդիրներին:
Մենք կարող ենք միասին հասնել հաջողության:

Մենք ենք փոփոխությունների ալիքի շարժիչ ուժը և մեր պետության զարգացման երաշխավորը:

«Մենք ենք» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ

Սիրանուշ Սերոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը