Առափեցիների դժբախտությունը ՕԵԿ-ականների համար շոուների թեմա է
Շիրակի մարզի Առափի համայնքում կենցաղային խնդիրները երկրորդական բնույթ են կրում, քանի դեռ համայնքին սպառնում է սողանքի վտանգը: Ամեն օր սողանքը ավելի ու ավելի է մոտենում գյուղի տներին, դրանք դառնում են ավելի խոնավ ու վթարային:
Գյուղացիների խոսքերով' իրենց տների տակից ջուր է հոսում, որը սողանք է բերում: Վերջին 2 տարում սողանքն ավելի է ահագնացել:
Առափիի սողանքի մասին ավելի շատ հիշում են լրատվամիջոցները, իսկ առափեցիներին վերջին շրջանում պաշտոնյաները շատ խոստումներ են տվել: Ավելի որոշակի նրանց հիշողության մեջ դաջվել է ՕԵԿ պատվիրակության ապրիլյան այցելությունը: Այդ ժամանակ Շիրակի մարզում ՕԵԿ-ի «վերակենդանացման» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Առափիում լրատվամիջոցների համար շոու էր կազմակերպել ՀՀ գյուղնախարարությունից հրավիրված երկու մասնագետների մասնակցությամբ: ՕԵԿ-ականները չափումներ են կատարել ու արձանագրել, որ սողանքը շատ վտանգավոր է: Գյուղացիներին խոստացել են, որ սողանքի հատվածը բետոնապատելու են, և դա իրենք են կազմակերպելու: Այդ օրից արդեն 6 ամիս է անցել, ՕԵԿ-ի խոստացած բետոնը դեռևս չի երևում, սողանքը ավելի վտանգավոր է դառնում:
-Գյուղերի տների 70-%ը սողանքի տակ է, ոչ մի բան չեն անում գյուղի համար: Գարունը ՕԵԿ-ից եկան, տեսան, բողոքեցինք, դիմում գրեցինք, բայց ոչ մի արդյունք չկա,-դժգոհել է գյուղի բնակչուհի Արուսյակ Գրիգորյանը:
Գյուղում առավել մտահոգիչ է քսան տների վիճակը: Առափեցի Դավիթ Վարդանյանը իր տունը կառուցել է 80-ականներին: Ամեն առավոտ նրա ընտանիքը քնում և արթնանում է թաց անկողնու մեջ ու ամեն առավոտ արձանագրում, որ տան պատերի և գետնի միջև ճեղքը մեծացել է։
-Երեկոյան հանվում ենք քնելու, առավոտ տեսնում ենք, որ շորներս խոնավ է: Ես գուզեի, որ անպայման էդ մարդիկ նորից գային, ես իրենց կհյուրասիրեի, իրանց մեր տան մեջը կքնեցնեի, առավոտ իրենց շորերը կքամեի ու կասեի՝ ելեք-գնացեք: Մեր երեխաներն ի՞նչ անեն, չէ՞ որ մենք էլ էս պետության մարդն ենք,-ասել է Դավիթ Վարդանյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի