Հայաստանում բարձրագույն կրթության համակարգը չի կատարում իր գլխավոր գործառույթը
Այսօր Ուսանողների միջազգային օրն է, և եթե շատ երկրներում այս օրն իրական տոն է, մեզ համար ավելի շատ խնդիրները վերհիշելու, դրանց մասին բարձրաձայնելու առիթ է։ Բոլորս ապրում ենք նույն երկրում և նույնատիպ խնդիրների հետ առնչվում ենք ամեն օր։ Այս օրը կարող ենք փաստել, որ Հայաստանում բարձրագույն կրթության համակարգն անմխիթար և ծայրահեղ ծանր վիճակում է։ Այն չի կատարում իր գլխավոր գործառույթը՝ աշխատաշուկային չի տալիս լավ մասնագետներ, գիտությանն էլ՝ բանիմաց գիտնականներ։
Բարձրագույն կրթություն ստանալը Հայաստանում շատ ժամանակ պարզապես ինքնանպատակ է. երիտասարդներն իրենց կյանքի 4 կամ 6 տարիները վատնում են չարաբաստիկ դիպլոմի համար, որն իրենց պետք էլ չի գալու, քանի որ մասնագիտությունով աշխատանք գտնելը մեր երկրում չափազանց դժվար է։ Կամ էլ բուհ ընդունվելը երիտասարդի համար յուրահատուկ տրամպլին է՝ հետագայում ուսումն այլ երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու համար։
Մեր երկրում բարձրագույն կրթությունը, ինչպես նաև շատ այլ ոլորտներ մեծ մասամբ կտրված է իրականությունից, ուսումնական ծրագրերը գրվում են գրվելու համար՝ առանց հաշվի առնելու շուկայի պահանջարկը, ապագայի տեսլականները, որոնք նույնպես գոյություն չունեն, առանց գիտության զարգացման ռազմավարության, որն էլի իսպառ բացակայում է։ Ուսանողների օրն է, բայց ի՞նչը կարող են տոնել ուսանողները։ Այն, որ իրենց համալսարաններում վարժեցնում ու սովորեցնում են տեստերի պատասխաններ տա՞լ, թե՞ 5-6 հազար դրամ կրթաթոշակները։ Կամ էլ գուցե կոռումպացված համակարգի մասնիկ լինելը, որում յուրաքանչյուր քայլի համար՝ սկսած դպրոցի գնահատականներից, բուհ ընդունվելուց, այնտեղ սովորել, և ավարտելուց ստիպված այս կամ այն չինովնիկի, ուսուցչի կամ դասախոսի փող տալ։
Դե ի՞նչ, ամեն դեպքում, շնորհավորում եմ ուսանողներին այս օրվա առիթով:
Հայաստանում բարձրագույն կրթության համակարգը չի կատարում իր գլխավոր գործառույթը
Այսօր Ուսանողների միջազգային օրն է, և եթե շատ երկրներում այս օրն իրական տոն է, մեզ համար ավելի շատ խնդիրները վերհիշելու, դրանց մասին բարձրաձայնելու առիթ է։ Բոլորս ապրում ենք նույն երկրում և նույնատիպ խնդիրների հետ առնչվում ենք ամեն օր։ Այս օրը կարող ենք փաստել, որ Հայաստանում բարձրագույն կրթության համակարգն անմխիթար և ծայրահեղ ծանր վիճակում է։ Այն չի կատարում իր գլխավոր գործառույթը՝ աշխատաշուկային չի տալիս լավ մասնագետներ, գիտությանն էլ՝ բանիմաց գիտնականներ։
Բարձրագույն կրթություն ստանալը Հայաստանում շատ ժամանակ պարզապես ինքնանպատակ է. երիտասարդներն իրենց կյանքի 4 կամ 6 տարիները վատնում են չարաբաստիկ դիպլոմի համար, որն իրենց պետք էլ չի գալու, քանի որ մասնագիտությունով աշխատանք գտնելը մեր երկրում չափազանց դժվար է։ Կամ էլ բուհ ընդունվելը երիտասարդի համար յուրահատուկ տրամպլին է՝ հետագայում ուսումն այլ երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու համար։
Մեր երկրում բարձրագույն կրթությունը, ինչպես նաև շատ այլ ոլորտներ մեծ մասամբ կտրված է իրականությունից, ուսումնական ծրագրերը գրվում են գրվելու համար՝ առանց հաշվի առնելու շուկայի պահանջարկը, ապագայի տեսլականները, որոնք նույնպես գոյություն չունեն, առանց գիտության զարգացման ռազմավարության, որն էլի իսպառ բացակայում է։
Ուսանողների օրն է, բայց ի՞նչը կարող են տոնել ուսանողները։ Այն, որ իրենց համալսարաններում վարժեցնում ու սովորեցնում են տեստերի պատասխաններ տա՞լ, թե՞ 5-6 հազար դրամ կրթաթոշակները։ Կամ էլ գուցե կոռումպացված համակարգի մասնիկ լինելը, որում յուրաքանչյուր քայլի համար՝ սկսած դպրոցի գնահատականներից, բուհ ընդունվելուց, այնտեղ սովորել, և ավարտելուց ստիպված այս կամ այն չինովնիկի, ուսուցչի կամ դասախոսի փող տալ։
Դե ի՞նչ, ամեն դեպքում, շնորհավորում եմ ուսանողներին այս օրվա առիթով:
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից