ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցին՝ ինքը և՞ս պատրաստվում է անդամագրվել ՀՀԿ–ին՝ ասել է.
–Երկրի խորհրդարանական կառավարման մոդելը ենթադրում է, որ պետք է ստանձնել քաղաքական պատասխանատվություն, այսինքն՝ կուսակցական պատասխանատվություն ևս։ Երկրի մոդել է փոխվում, պետք է համապատասխանել այդ մոդելին:
Նա հավելել է, որ, այդուհանդերձ, դեռ որոշում չունի կայացրած, քանի որ ժամանակ կա մինչև խորհրդարանական կառավարմանն անցնելը։
–Կարելի՞ է՝ մինչև ապրիլ ես ապրեմ, ի՞նչ եք ուզում ինձնից,-դիմել է լրագրողներին նախարարը:
Հիշեցնենք, սակայն, որ այս տարվա հոկտեմբերին Արմեն Ամիրյանը նույն հարցին ի պատասխան՝ հայտարարել էր.
«Որևէ կերպ ինձ չեք տեսնի ՀՀԿ–ի շարքերում, որովհետև, իմ խորին համոզմամբ, մշակույթի նախարարը պետք է լինի անկուսակցական։ Դեռ շատ վաղուց՝ խորհրդային իշխանության տարիներից, ինձ առաջարկել են դառնալ կոմունիստ, այլ կուսակցությունների անդամ, բայց ես շարունակում եմ մնալ իմ ժողովրդի ծառան»։
Արմեն Ամիրյանը փոշմանե՞լ է. այլևս չի ասում՝ երբեք

7or.am