Կարծիք

17.11.2016 14:55


Առանց ուսանողների մասնակցության` անհնար կլինի արդյունավետ լուծում տալ պետության առաջ ծառացած շատ խնդիրների

Առանց ուսանողների մասնակցության` անհնար կլինի արդյունավետ լուծում տալ պետության առաջ ծառացած շատ խնդիրների

Սիրելի՛ ուսանողներ,

նոյեմբերի 17-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Ուսանողության միջազգային օրը, ինչը ևս մեկ առիթ է ընդգծելու երիտասարդության ներուժն առավել նպատակային ու արդյունավետ օգտագործելու կարևորությունը: Չկա մի ոլորտ, որում առկա հիմնահարցերն այս կամ այն կերպ չառնչվեն երիտասարդության ու, մասնավորապես, ուսանողության հետ: Իրականում այս օրը հսկայական խորհուրդ ունի: 1939թ. այս օրը նացիստները Չեխոսլովակիայում Պրահայի, Բռնոյի և մի շարք այլ ուսանողական քաղաքների հանրակացարաններում հատուկ գործողություն սկսեցին: Նոյեմբերի 17-ի առավոտյան նացիստները շրջապափակեցին ուսանողական հանրակացարանները և ձերբակալեցին հազարավոր ուսանողների: Բանն այն է, որ այդ օրերին ուսանողները դուրս էին եկել փողոցներ՝ պայքարելու իրենց երկրի անկախության համար, որը գտնվում էր նացիստական օկուպացիայի ներքո: Նոյեմբերի 17-ի գործողության արդյունքում մոտ 1200 ուսանող տեղափոխվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար, իսկ ուսանողական ընդվզումների կազմակերպիչներից շուրջ 12 ուսանող մահապատժի է ենթարկվում: Հետագայում 1941թ. նացիզմի դեմ կռվող ուսանողները Լոնդոնում, ի հիշատակ սպանված չեխ ուսանողների, նոյեմբերի 17-ը հռչակում են ուսանողության միջազգային օր:

Առանց ուսանողների մասնակցության, առանց նրանց ուժի ու եռանդի՝ անհնար կլինի արդյունավետ լուծում տալ պետության առաջ ծառացած շատ խնդիրների։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական խորհրդի անդամ Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը