Ռուբեն Հայրապետյանի կոպիտ պատասխանը Հրաչյա Ռոստոմյանին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ 2016թ. նոյեմբերի 4-ին մեդիայի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ հնչեցրած մտքերին։ ՀՖՖ–ն հրապարակել է այդ պատասխանը, որում ասվում է. «Ափսոսում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար պարոն Ռոստոմյանն այդպես էլ չհասկացավ ասածներիս խորհուրդըև, ձևանալով Օլիմպիական խարտիայի «մեծագույն» մասնագետ, բերեց խնդրո առարկայի հետ բացարձակապես ընդհանրություն չունեցող օրինակ` մեկ անգամ ևս ապացուցելով, որ, միգուցե, ավելի լավ է՝ զբաղվի իր առաջին մասնագիտությամբ – ո՞վ գիտի՝ հնարավոր է և հաջողությամբ:
Շատ ավելի ափսոսում եմ, որ միայն «նախարարական» երկրորդ փորձից «մեծագույն» մասնագետը հասկացավ, որ պետք է զբաղվի բոլոր մարզաձևերով՝ ներառյալ ֆուտբոլը, բայց, ավաղ, դեռևս չի հասցրել հասկանալ, որ խոսքը կազմակերպված և պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասին չէ, առավել ևս՝ ֆուտբոլի հավաքականի, նրա մարզչի և այլն:
Հարկ չհամարելով երկար անդրադառնալ «մեծագույն» մասնագետի «հանճարեղ» մտքերին՝ միայն նշեմ, որ վերջին 10-13 տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն 24 անգամ տարբեր ժամկետներով որակազրկել և զանազան պատժամիջոցներ է կիրառել անդամ ֆեդերացիաների նկատմամբ՝ տվյալ երկրում պետության կամ երրորդ կողմի կողմից ֆեդերացիաների գործունեությանը միջամտելու պատճառով»։
Ռուբեն Հայրապետյանի կոպիտ պատասխանը Հրաչյա Ռոստոմյանին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ 2016թ. նոյեմբերի 4-ին մեդիայի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ հնչեցրած մտքերին։ ՀՖՖ–ն հրապարակել է այդ պատասխանը, որում ասվում է.
«Ափսոսում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար պարոն Ռոստոմյանն այդպես էլ չհասկացավ ասածներիս խորհուրդը և, ձևանալով Օլիմպիական խարտիայի «մեծագույն» մասնագետ, բերեց խնդրո առարկայի հետ բացարձակապես ընդհանրություն չունեցող օրինակ` մեկ անգամ ևս ապացուցելով, որ, միգուցե, ավելի լավ է՝ զբաղվի իր առաջին մասնագիտությամբ – ո՞վ գիտի՝ հնարավոր է և հաջողությամբ: