Ինչպես հայտնի է, Երևանի փողոցներում կարմիր ներկը շաղ տալու օգնությամբ ասֆալտից փող աշխատելու հնարավորությունը տրված էր «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությանը, որն այլ կերպ կարելի էր անվանել «Սերժ Սարգսյանի մանկության ընկերներ» ՍՊԸ։
Ահագին ժամանակ այս ընկերությունը փող էր աշխատում և վարորդներից տարեկան գանձում 12.000 դրամ՝ գումարած տուգանքները։
«Փարքինգ Սիթի Սերվիսը» չնչին ներդրումների դիմաց մի կերպ գերշահույթներ էր ստանում՝ պետության հետ փայ մտնելով 70/30 տոկոսային հարաբերակցությամբ։ 70–ը իրենն էր, 30 տոկոսը՝ պետությանը։
Հետո ասացին, որ իբր փայաբաժինները փոխվել են 50/50 տարբերակի, բայց դե, դրանից բան չէր փոխվում շարքային քաղաքացու համար, քանզի ոչնչի դիմաց տարեկան 12 հազարը պետք է վարորդները մուծվեին։ Իսկ եթե տարեկան աբոնեմենտը չունեիր ու մի քանի րոպեից ավելի էիր կայանել ավտոմեքենան կարմիր գծերի հատվածում ու չէիր հասցրել «SMS»–ով 100 դրամ ուղարկել «մանկության ընկերներին», ապա պետք է մուծվեիր 5.000 դրամ տուգանք։
Հիմա որոշել են Բ26–ի բարձր հովանու ներքո՝ բարեփոխում իրականացնել՝ «ազգայնացնելով» ՀՀԿ ղեկավարի մանկության ընկերների բիզնեսը ... պետության, այն է՝ ՀՀ քաղաքացիներիս վճարած հարկերի հաշվին։
Պարզվում է «Փարքինգ Սիթի Սերվիզն» այսքան ժամանակ լավություն է արել վարորդներին, քանզի վնասով է աշխատել, պարտքեր է կուտակել և վարկի տակ մնացել։ Եվ ահա, բարեփոխման և «ազգայնացման» արդյունքում պետությունը պետք է փակի ընկերության վարկերը, կրած վնասները:
Եթե մի պահ հավատանք, որ ընկերությունը վնասով է աշխատել, ապա ստացվում է, որ վնասակար բիզնեսը «նաղդում» են պետության վրա, հարկատուներիս հաշվին կրկնակի փող հավաքում և դա ներկայացնում որպես «ժողովրդի պահանջների բավարարում»։ Ավելի ցինիկ բան դժվար է պատկերացնել։
Իսկ եթե վնասի մասին խոսակցությունները հեքիաթ են, և վնասը զուտ «թղթաբանությամբ» է ներկայացվել, որպեսզի լրացուցիչ փող քամեն բյուջեից, ապա դա ոչ միայն ցինիզմ է, այլ նաև լկտիություն։
Նկատենք, որ սա կրկնակի թալանի վառ օրինակ է։ Սկզբում փայ են մտնում պետության հետ և փող կլպում ասֆալտից, հետո պետության հաշվին փակում են «վնասները»։
Ահա թե ինչ է լինում, երբ միահեծան իշխանություն ենք ունենում։ Ու շատ ավելի վատ բաներ կլինեն, եթե կյանքի կոչվի «Վերարտադրություն» օպերացիան։
Ինչպես փայ մտնել պետության հետ և պետության հաշվին

Կորյուն Մանուկյան