Աշխարհ

17.11.2016 13:30


«Известия». Երդմնակալությունից հետո Թրամփը Ռուսաստան կմեկնի

«Известия». Երդմնակալությունից հետո Թրամփը Ռուսաստան կմեկնի

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստան կմեկնի երդմնակալությունից հետո։ Այս մասին հայտնում է «Известия»–ն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունում բարձրաստիճան աղբյուրին հղումով։

«Հանդիպումը կնախապատրաստվի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո»,– մեջբերվում է աղբյուրի խոսքը։

Նշվում է, որ նախքան երդմնակալությունը նման քայլի դիմելը կնշանակի միջազգային բանակցություններ սկսել Օբամայի վարչակազմի թիկունքում։

Աղբյուրը հավելել է՝ ներկայումս Կրեմլի ու Թրամփի թիմի միջև որևէ լուրջ կապ չկա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թրամփն ու ՌԴ առաջնորդ Վլ. Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել։

Թրամփի եդմնակալության արարողությունը նշանակված է 2017–ի հունվարի 20–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը