Այսօր ուսանողների տոնն է: Տարիներ առաջ ես էլ եմ եղել ուսանող և երբ համեմատում եմ առաջվանը և այսօրվանը, ոչ մի էական տարբերություն չեմ գտնում: Փոխվել են դասասենյակներն ու միջանցքների պատերի գույնը, ուրիշ ոչինչ:
Այսօրվա ուսանողներն էլ այս երկրում ունեն բազում խնդիրներ՝ կրթության ցածր մակարդակ, նյութերի նյութատեխնիկական բազայի աղքատություն, իսկ ամենակարևորը՝ մասնագիտական աշխատանքով զբաղվելու բացարձակ բացակայություն:
Սովորում ենք 4-7 տարի, ձեռք ենք բերում երկու կարևորագույն դիպլոմ, բայց չգտենք՝ ինչ ուղղությամբ աշխատենք, որ կարողանանք մեր երկրում ապրենք:
Այսօր իմ ուսանողական ընկերներից շատերը զբաղվում են բացարձակապես ուրիշ գործով՝ մեկը վարսավիր է, մյուսը խանութում շոր է վաճառում, մյուսը մանկապարտեզում է՝ որպես դայակ, մեկը կաբելներ է տեղադրում, մյուսն էլ սնունդ է առաքում, իսկ մեծ մասն էլ երկրից դուրս է գնացել և հաջողությունների հասել՝ ոչ մասնագիտությամբ աշխատելով: Ու մենք բոլորս սովորել ենք ԵՊՀ–ում՝ բակալավրի և մագիստրոսի կոչում ստանալով:
Իհարե, սա երկրի իշխանությունների անտարբերության շնորհիվ է, որ մենք այսօրվա և վաղվա ուսանողների ապագան մշուշոտ ենք տեսնում, նրանց մեղավորությունն է, որ ուսանողը չգիտի՝ ինչի համար է սովորում, և ինչու է այս պետությանն ուսման համար վճարում, եթե պետությունը և, մասնավորապես, այս իշխանությունը թքած է ունենալու քո վաղվա օրվա վրա, թքած է ունենալու, թե դու ապագայում ինչով կզբաղվես, թքած է ունենալու նաև նրա վրա՝ դու այս երկրում կաշխատե՞ս, թե ոչ:
Ու ամենավատն այն է, որ այս 10 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել: Այս իշխանությունը երկրի զարգացման հայեցակարգ չունի, չեն ուզում կառուցել կրթական այնպիսի համակարգ, որ բուհն ավարտելուց հետո ուսանողը, դիպլոմը ձեռքին, իմանա՝ ում դիմի: Հենց ուսանողական այս փտած համակարգից էլ գալիս է գաղջ մթնոլորտ երկրի ղեկավարության նկատմամբ:
Այսօրվա ուսանողներն ունեն բազում խնդիրներ

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից