Քաղաքական

17.11.2016 12:13


Անահիտ Թարխանյան. «Իշխանությունները փորձում են շինծու և արդեն իսկ տապալված քրգործին նոր «շունչ» տալ»

Անահիտ Թարխանյան. «Իշխանությունները փորձում են շինծու և արդեն իսկ տապալված քրգործին նոր «շունչ» տալ»

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի քաղաքացիներ,

Սույն թվականի հուլիսի 29-ին ձերբակալվել այնուհետև կալանավորվել էին հայտնի քաղաքական գործիչներ` Արմեն Մարտիրոսյանը, Անդրաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խորշուդյանը, Դավիթ Հովհանիսյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

Նշված շինծու և արդեն իսկ տապալված քրեական հետապնդմամբ իշխանությունը նպատակ է հետապնդում սահմանափակելու տղաների քաղաքական գործունեությունը:

Առաջիկայում տեղի են ունենալու պառլամենտական ընտրություններ և մինչ այդ տղաների նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու, իսկ կալանքի տակ գտնվողներին ազատ չարձակելու և դրանով պառլամենտական ընտրություններին նրանց մասնակցությունը տապալելու համար իշխանությունները փորձում են շինծու և արդեն իսկ տապալված քրեական գործին նոր «շունչ» տալ` նախկինում մի քանի անգամ խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար դատապարտված, ինչպես նաև հոգեկան խանգարում ունենալու պատճառով հարկադիր բուժման ենթարկված անձի սուտ վկայություններով:

Իշխանությունների նման գործողությունները` քաղաքական նպատակով քրեական հետապնդումը, ոչ միայն ուղղված է տղաների դեմ, այլ նաև հանրության, ընտրողների, քանի որ սահմանափակում է մեր իրավունքը ազատ ընտրություն կատարելու հարցում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը