Աշխարհ

17.11.2016 18:12


Տեխասում հայտնաբերել են ԱՄՆ–ում ամենախոշոր նավթագազային հանքավայրը

Տեխասում հայտնաբերել են ԱՄՆ–ում ամենախոշոր նավթագազային հանքավայրը

ԱՄՆ–ի Տեխաս նահանգում՝ Վուլֆքեմփ թերթաքարային գոյացությունում, հայտնաբերվել է երկրում գազի և նավթի ամենախոշոր հանքավայրը։ Այս մասին փոխանցում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

«Նավթի այս խոշորագույն հանքավայրը նրանցից է, որոնց շուրջ մենք երբևէ աշխատել ենք, և այն ցույց է տալիս, որ անգամ այն հատվածներում, որտեղից նավթի միլիարդավոր բարելներ են արդյունահանվել, ևս մի քանի լրացուցիչ միլիարդ հայտնաբերելու ներուժ կա»,–ասել է երկրաբանական ծառայության էներգետիկ ռեսուրսների ծրագրի համակարգողը։

Հաղորդվում է,որ թերթաքարային գոյացությունից արդյունահանվելիք նավթի պաշարը կազմում է 20 միլիարդ բարել, բնական գազինը՝ 16 տրիլիոն խմ, իսկ գազային կոնդենսանտինը՝ 1,6 միլիարդ բարել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը