Աշխարհ

17.11.2016 09:45


Բոբ Դիլանը հրաժարվել է մասնակցել Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը

Բոբ Դիլանը հրաժարվել է մասնակցել Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստացած ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը հրաժարվել է ներկա ներկա գտնվել դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում անցկացվելիք մրցանակաբաշխության արարողությանը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ Շվեդիայի թագավորական ակադեմիայի հայտարարությանը հղումով։

Դիլանը հայտնել է, որ «կնախընտրեր անձամբ ստանալ մրցանակը, սակայն այլ պարտականություններ դա անհնար են դարձնում»:

Շվեդական ակադեմիայի ներկայացուցիչները հայտնել են, որ հարգում են Դիլանի որոշումը:

Հիշեցնենք՝ Բոբ Դիլանը մրցանակին արժանացել է «ամերիկյան ավանդական երգարվեստում նոր բանաստեղծական արտահայտությունների ստեղծման համար»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը