Քաղաքական

16.11.2016 21:37


Սերժ Սարգսյանը կողմ է Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծ» ստեղծելուն

Սերժ Սարգսյանը կողմ է Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծ» ստեղծելուն

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին՝ Sputnik Արմենիայի համար։

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև թեժ գիծ ստեղծելու նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին արագ արձագանքելու համար։ «Կարելի է, եթե դա օգուտ տա, եթե մենք արագ արձագանքենք իրադարձություններին։ Ենթադրենք, շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, մեր տվյալներով` ադրբեջանցիներն են կրակում, ես վերցնում եմ լսափողը, զանգահարում եմ Ադրբեջանի նախագահին և ասում` կրակում են։ Եվ նա իրականությունը ստուգում է»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նա դեմ չէ Երևանի և Բաքվի միջև այդպիսի թեժ գիծ ստեղծելուն։

«Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և հստակ ասել` մերոնք կրակում են, թե ոչ` իհարկե, ակնկալելով նման վերաբերմունք ադրբեջանական ղեկավարության կողմից»,- նշել է նա և հավելել, որ 1990-ական թվականների սկզբին թեժ գիծ ստեղծելու փորձ ձեռնարկվել է․

«Մեզ մոտ այդպիսի փորձ ձեռնարկվել է 1990-ական թվականների սկզբին, այդ ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ուղիղ կապ կար»։

Մանրամասները՝ Sputnik Արմենիայում։

Այս խորագրի վերջին նյութերը