Ավակովի 24-ամյա տեղակալի մերկ լուսանկարները ցնցել են Ուկրաինան (լուսանկարներ)
Անգլիական «Daily Mail» պարբերականն անդրադարձել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի 24-ամյա տեղակալ Անաստասիա Դեեւային, իսկ ավելի ճիշտ՝ նրա նյու ոճով լուսանկարներին:
Թերթը նաեւ հրապարակել է Դեեւայի մերկ լուսանկարները: Հոդվածում շեշտվում է, որ Ուկրաինայում աղջիկը սուր քննադատութան եւ հարձակման է ենթարկվել համացանցում հայտնված այս լուսանկարների պատճառով:
Ավելացնենք նաեւ, որ Ուկրաինայում նա հարձակման է ենթարկվում նաեւ իրավաբանական կրթություն չունենալու եւ չափից դուրս երիտասարդ լինելու համար:
Արսեն Ավակովը պաշտպանում է իր տեղակալին եւ նրա քննադատողներին անվանում անմակարդակներ:
Նշվում է նաեւ, որ Դեեւան Արսեն Ավակովի սիրուհին է, եւ որ այդ մասին փսփսում են ՆԳ նախարարությունում:
Ուկրաինայի խորհրդարանի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն եւս պաշտպանել է Անաստասիային՝ նշելով, թե լուսանկարները նրա անձնական գործն են, բայց քննադատել է նրան փոխնախարար նշանակելու գործընթացը՝ շեշտելով, որ այն ընթացել է օրենսդրության խախտումներով:
«Daily Mail»-ի տեղեկություններով՝ Դեեւան մանկությունն անցկացրել է Մանչեսթերի մոտակայքում գտնվող փոքրիկ քաղաքում: Նա տեղափոխվել է Ուկրաինա եւ աշխատել արդեն 18 տարեկանից, եղել է պատգամավորի օգնական:
Ի դեպ, Դեեւան նաեւ ամուսին ունի՝ 33-ամյա Գրիգորին: Նա գովազդային ընկերության համասեփականատեր է: Նա պատրաստվում է դատի տալ կնոջ լուսանկարները տարածող ֆեյքին: Աղբյուրը՝ «Top-News.am»
Ավակովի 24-ամյա տեղակալի մերկ լուսանկարները ցնցել են Ուկրաինան (լուսանկարներ)
Անգլիական «Daily Mail» պարբերականն անդրադարձել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի 24-ամյա տեղակալ Անաստասիա Դեեւային, իսկ ավելի ճիշտ՝ նրա նյու ոճով լուսանկարներին:
Թերթը նաեւ հրապարակել է Դեեւայի մերկ լուսանկարները: Հոդվածում շեշտվում է, որ Ուկրաինայում աղջիկը սուր քննադատութան եւ հարձակման է ենթարկվել համացանցում հայտնված այս լուսանկարների պատճառով:
Ավելացնենք նաեւ, որ Ուկրաինայում նա հարձակման է ենթարկվում նաեւ իրավաբանական կրթություն չունենալու եւ չափից դուրս երիտասարդ լինելու համար:
Արսեն Ավակովը պաշտպանում է իր տեղակալին եւ նրա քննադատողներին անվանում անմակարդակներ:
Նշվում է նաեւ, որ Դեեւան Արսեն Ավակովի սիրուհին է, եւ որ այդ մասին փսփսում են ՆԳ նախարարությունում:
Ուկրաինայի խորհրդարանի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն եւս պաշտպանել է Անաստասիային՝ նշելով, թե լուսանկարները նրա անձնական գործն են, բայց քննադատել է նրան փոխնախարար նշանակելու գործընթացը՝ շեշտելով, որ այն ընթացել է օրենսդրության խախտումներով:
«Daily Mail»-ի տեղեկություններով՝ Դեեւան մանկությունն անցկացրել է Մանչեսթերի մոտակայքում գտնվող փոքրիկ քաղաքում: Նա տեղափոխվել է Ուկրաինա եւ աշխատել արդեն 18 տարեկանից, եղել է պատգամավորի օգնական:
Ի դեպ, Դեեւան նաեւ ամուսին ունի՝ 33-ամյա Գրիգորին: Նա գովազդային ընկերության համասեփականատեր է: Նա պատրաստվում է դատի տալ կնոջ լուսանկարները տարածող ֆեյքին:
Աղբյուրը՝ «Top-News.am»