«Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում». գրություն Ստամբուլի հայկական դպրոցի պատին
Ստամբուլում կրկին ռասիստական գրություն է հայտնվել հայկական դպրոցներից մեկի պատին: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Ակօսին» հղումով։
Այս անգամ թիրախ է դարձել Ստամբուլի Բոմոնթի թաղամասում գտնվող Մխիթարյան վարժարանը:
Ռասիստական գրության մասին տեղեկացրել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Այքան Էրդեմիրը: Նա սոցկայքերում տարածել է դպրոցի լուսանկարը, որում երևում է հետևյալ գրությունը. «Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում»:
Աղբյուրը հիշեցնում է՝ օգոստոսին Սկյուտարի Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանի պատին, իսկ սեպտեմբերին՝ Սկյուտարի Գալֆայան դպրոցի ճակատամասին ռասիստական գրություններ էին հայտնվել: Անցել են ամիսներ, բայց դեռ հայտնի չէ, թե ով կամ ովքեր են դա արել:

7or.am