Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգային լրատվիջոցներին մեղադրել է Թուրքիայի հարցում միակողմանի, սադրիչ լուրեր հրապարակելու մեջ:
Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Doğan»–ին հղումով։
Էրդողանը պետական «TRT» հեռուստաալիքի անգլալեզու ալիքի՝ «TRT World»-ի հեռարձակման մեկնարկն ազդարարող հանդիսավոր միջոցառման ժամանակ նշել է՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները միջազգային լրատվականներում չափազանցված են ներկայացվում:
«Վերջին 3 տարում Թուրքիայում տեղի ունեցած մի շարք դեպքերից հետո դառը փորձ ենք ձեռք բերել: Գեզիի դեպքերի ժամանակ տեսանք, թե միջազգային լրատվամիջոցներն ինչպես են կողմնակալ դիրքորոշում ցուցաբերում և սադրում: Այդ լրատվամիջոցները ոչ միայն հերոսացնում էին Ստամբուլի և Անկարայի փողոցները թալանող, մոլոտովյան կոկտեյլներով և անգամ զենքով մեր ոստիկանների վրա հարձակվող, Դերիքում շրջանի ղեկավարին սպանող բարբարոսներին, այլև առանց ամաչելու ի ցույց դնում իրենց անսկզբունքայնությունը... Նրանք, ովքեր մեզ ժողովրդավարության դասեր են տալիս, չտեսան, որ մեր ազգը մեծից փոքր միավորվեց և 248 հոգու կյանքի գնով ժողովրդավարության նոր ասք գրեց: Թող ոչ ոք մեզ վրա մատ թափ չտա: Այս ազգը սեփական ճագատագիրը որոշելու զորություն ունի»:
Էրդողան. «Թող ոչ ոք մեզ վրա մատ թափ չտա»

7or.am