Լրահոս

24.12.2009 15:06

Հովիկ Աբրահամյան. «Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ»

Հովիկ Աբրահամյան. «Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք  չէ»

-Պատգամավոր կա, որ տարին մեկ անգամ չի լինում իր ընտրատարածքում,- 2009թ. ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նշել, թե 2012թ. ինքը ՀՀԿ-ում բարձրացնելու է այն հարցը, որ խորհրդարանում գործարարներ քիչ լինեն։

-Գործարարը պետք է զբաղվի իր գործառույթներով։ Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք  չէ։ Այնքան մարդիկ կան, որ պատահական կարող են դառնալ քաղաքական գործիչ, բայց չկա մի մարդ, որ պատահական դառնա գործարար։ Եթե պատահական դառնա, կարճ ժամանակ հետո կունենա ֆինանսական պրոբլեմ և կսնանկանա։ Իսկ մեկը կարող է պատահական ընտրվել  պատգամավոր և 5 տարի դառնա քաղաքական գործիչ,-հայտարարել է Ազգային ժողովի նախագահը։

«Դուք Ձեզ քաղաքական գործիչ համարո՞ւմ եք» հարցին Հ. Աբրահամյանը պատասխանել է.

-Ես քաղաքական գործիչ եմ, և շատ լավ եմ հասկանում թե՛ գործարարությունից, թե՛ բիզնեսից։ Դա, իհարկե, իմ գործին ավելի օգնում է։ Տեսական գիտելիքը ես շատ եմ հարգում, բայց մարդը պետք է նաև պրակտիկա անցած լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։