Աշխարհ

16.11.2016 13:25


Գերմանիայում գտնվող Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը ՆԱՏՕ–ի զինվորներ են

Գերմանիայում գտնվող Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը ՆԱՏՕ–ի զինվորներ են

Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո դիվանագիտական անձնագիր ունեցող և Գերմանիայում գտնվող Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը, ովքեր չեն ցանկացել վերադառնալ Անկարա, ՆԱՏՕ-ի բազաներում ծառայող թուրք զինվորներ են։ Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը:

Մինչ այսօր դիվանագիտական անձնագիր ունեցող Թուրքիայի շուրջ 60 քաղաքացի Գերմանիայից դուրս չի եկել: Նրանց մեծ մասը ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ծառայություն անցած զինվորականներ են, որոնցից շատերը տիրապետում են կարևոր տեղեկատվության:

Պետական ծառայողներից բացի՝ ներառված են նաև դիվանագիտական անձնագիր կրող ընտանիքի անդամները: Նրանց շարքում է նաև Թուրքիայի դեսպանատան պաշտպանության հարցերով կցորդը՝ իր ընտանիքի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը