Աշխարհ

16.11.2016 13:05


Լավրովն ու Քերրին կհանդիպեն

Լավրովն ու Քերրին կհանդիպեն

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նոյեմբերի 17–ին կհանդիպեն Պերուի մայրաքաղաք Լիմայում։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Հանդիպումը ծրագրված է տեղական ժամանակով նոյեմբերի 17–ին։ Մոսկվայում դա կլինի նոյեմբերի 18–ի գիշերը»,–ասել է Ռյաբկովը՝ հստակեցնելով, որ զրուցակիցները կքննարկեն Սիրիայի և Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև պատժամիջոցների հարցը։

«gazeta.ru»–ն հիշեցնում է՝ Լիմայում նոյեմբերի 17–23–ը կկայանա Ասիա–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը