Կարծիք

16.11.2016 12:25


Տնօրեններից, դեկաններից ուսխորհուրդներից սկսած՝ պետք է ՀՀԿ-ական լինեն

Տնօրեններից, դեկաններից ուսխորհուրդներից սկսած՝ պետք է ՀՀԿ-ական լինեն

Սահմանադրական նոր դրույթ՝ դպրոցի տնօրեններից սկսած՝ մինչև ՊՆ նախարար, պետք է ՀՀԿ-ական լինեն

«Հաշվի առնելով Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունները, այսուհետ կարծում եմ՝ անհնար պետք է լինի անկուսակցական գործունեությունը: Ես ինձ համար այդ որոշումը կայացրել եմ և առաջիկա օրերին դիմելու եմ, որպեսզի անդամագրվեմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը»,- այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:

Հետաքրքիր է՝ Սահմանադրական փոփոխությունների ո՞ր դրույթն է ասում, որ նախարարը կամ ինչ-որ մեկը պետք է կուսակցականացվի: Այդ ո՞ր կետն է, որ մենք էլ չգիտենք:

Գոնե ձևի համար կարելի է չէ պաշտոնն անկուսակցական թողնել, գոնե ֆորնալ առումով նախարարները չպետք է կասակցական պատկանելիություն ունենան:

Բայց չէ, ՀՀԿ-ին այդ ամենը քիչ է. տնօրեններից, դեկաններից ուսխորհուրդներից սկսած՝ մինչև նախարարներ, պետք է ՀՀԿ-ական լինեն. կապ չունի՝ իրենք ցանկանո՞ւմ են, թե ոչ:

Դե եկեք այս երկիրն էլ անվանակոչենք Խորհրդային Հանրապետական Հայաստան, ու վերջանա գնա: Իսկ կարո՞ղ է՝ Սահմանադրությունը հետագայում դա էլ պահանջի, մենք չգիտենք: Դե այսօրվանից վերջ տվեք այդ կլոունադային ու պրծնենք, էլի:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը