«Christian Louboutin» նորաձևության տունը կանանց «ինտիմ» յուղեր է առաջարկել
Ֆրանսիական «Christian Louboutin» նորաձևության տունը ներկայացրել է անուշահոտ յուղերի հավաքածու։ Այս մասին հայտնում է «Luxurylaunches»–ը։
Յուղերն ունեն նույն բուրմունքը, ինչ նորաձևության տան պատմության առաջին օծանելիքները։ Սակայն ի տարբերություն օծանելիքների՝ յուղերը նախատեսված են մաշկին քսելու համար։
Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ յուղը չի պարունակում ոչ ջուր, ոչ էլ սպիրտ, ինչն էլ, համեմատած ավանդական օծանելիքների հետ, դրանց է՛լ ավելի «ինտիմ» բուրմունք է հաղորդում։ Մեկ սրվակի համար գները սկսվում են 320 դոլարից։

7or.am