Աշխարհ

16.11.2016 11:30


Ամերիկացի քաղաքապետը հրաժարական է տվել Միշել Օբամայի մասին ռասիստական գրառման համար (լուսանկար)

Ամերիկացի քաղաքապետը հրաժարական է տվել Միշել Օբամայի մասին ռասիստական գրառման համար (լուսանկար)

ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգի Քլեյի քաղաքապետ Բևեռլի Ուեյլինգը հրաժարական է ներկայացրել «Ֆեյսբուքում» ԱՄՆ ներկա առաջնորդ Բարաք Օաբամայի կնոջ՝ Միշելի մասին ռասիստական գրառման համար։

Սկանդալային գրառման հեղինակը «Clay County Development Corp» ոչ առևտրային ընկերության տնօրեն Պամելա Թեյլորն է եղել, որը սոցցանցի իր էջում Միշելին համեմատել է բարձրակրունկներով կապկի հետ։ Այդ նկարի տակ էլ Ուեյլինգը գրել է. «Դու ինձ ուրախացրիր, Փե՛մ»։

Դրանից հետո երկու կանանց մեղադրել են ռասիզմի մեջ։ Արդյունքում՝ Թեյլորին ուղարկել են վարչական հանգստի, Ուեյլինգն էլ ներողություն խնդրելուց հետո հրաժարական է ներկայացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը