Աշխարհ

16.11.2016 11:10


Մաքքեյնը կոչ է արել Թրամփին չվստահել Ռուսաստանին

Մաքքեյնը կոչ է արել Թրամփին չվստահել Ռուսաստանին

ԱՄՆ Արիզոնայի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, որը ղեկավարում է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի Զինված ուժերի հանձնաժողովը, երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել չվստահել ռուս–ամերիկյան հարաբերությունները «վերաբեռնելու» մասին Ռուսաստանի իշխանությունների հայտարարություններին։

Սենատորը վերստին նշել է Ուկրաինայի հարցով ՌԴ ագրեսիայի մասին, ինչպես նաև այն, որ Մոսկվան, իբր, փորձել է ներգործել ԱՄՆ նախահական ընտրությունների վրա։

Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփն ու ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը կարևորել են երկու երկրների հարաբերությունների կայունացումը և ընդգծել միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը