Աշխարհ

16.11.2016 18:41


Ծննդաբերության ընթացքում կանանց ծիծաղաբեր գազ կառաջարկեն

Ծննդաբերության ընթացքում կանանց ծիծաղաբեր գազ կառաջարկեն

Այն կանանց, ովքեր ծննդաբերելիս վախենում են էպիդուրալ անզգայացումից, բայց նաև չեն ցանկանում ժամերով տանջվել ցավերից, ամերիկյան բժիշկներն առաջարկում են ծիծաղաբեր գազ։ Ըստ էության, այն վաղուց են օգտագործել բժշկության մեջ անզգայացման նպատակով՝ դեռևս 1800–1950թթ., և այժմ այդ մեթոդը կրկին վերադառնում է հատուկ ծննդկանների համար։ Այս մասին հայտնում է «Soulpost.ru» կայքը։

Ըստ վիճակագրության՝ մոտավորապես ամերիկացիների կեսը դիմում է էպիդուրալ անզգայացման, և չնայած նրան, որ ռիսկի գործոնը մինիմալ է՝ միևնույն է, ավելի շատ են ձգտում բնական ծննդաբերության՝ առանց որևէ դեղորայքի։ Ծիծաղաբեր գազն այլընտրանքային տարբերակ է համարվում, որից մանկաբարձուհիները ցնծության մեջ են, քանի որ այն հեշտ է, անվտանգ, չի քողարկում ցավը, սակայն հանում է մարմնի լարվածությունը և ստիպում է ծննդկանին ավելի քիչ անհանգստանալ։

Ներկայումս ամերիկյան շուրջ 300 կլինիկայում առաջարկում են նման անզգայացում, և այդ ցանկը դեռ աճելու է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը