Աշխարհ

16.11.2016 18:12


Բալթիկ ծովի հատակին հին բնակավայր են հայտնաբերել (տեսանյութ)

Բալթիկ ծովի հատակին հին բնակավայր են հայտնաբերել (տեսանյութ)

Շվեդիայի Լունդա համալսարանի հնէաբանները Բալթիկ ծովի հատակին հայտնաբերել են հնագույն բնակավայրի մնացորդներ։ Գիտնականները 20 մ խորության վրա գտել են մեզոլիթ դարաշրջանի աշխատանքային գործիքներ և ձկնորսական ցանցեր։ Ամենահին գտածոներից մեկի՝ հյուսիսային եղջերուի պոզերից պատրաստված քլունգի տարիքը կազմել է ավելի քան 9 հազար տարի։ Այս մասին հայտնում է «Science Direct» գիտական պարբերականը։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ բնակավայրի բնակիչները հիմնականում զբաղվել են ձկնորսությամբ։

Հնէաբանները շարունակում են ուսումնասիրել այդ տեղանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը