Կարծիք

16.11.2016 07:51


Սահմանել, որ բոլոր սրբերի համար պետք է տուրք տրվի

Սահմանել, որ բոլոր սրբերի համար պետք է տուրք տրվի

Վարչապետի հետ համաձայն չեմ ու բացատրեմ, թե ինչու: Բանակի համար 1000 դրամ տուրք սահմանելը սխալ է: Գործի կեսն է: Պետք է խնդիրը լուծել համակարգային, համապետական: Պետք է սահմանել, որ բոլոր սրբերի համար պետք է տուրք տրվի: Ու դա, իրոք, անխոցելի կլինի, ասելու բան չկա. ով չտա՝ տականք է. անքֆուր տուրք, նորմալ է՝
1) Բանակի տուրք՝ մարդա 1000 դրամ,
2) Հայ Առաքելական եկեղեցու տուրք՝ մարդա 934 դրամ,
3) Հայ պետականության վրա կասկածողի տուրք՝ ինչ մտքովդ անցնի՝ դու մտածի,
4) Մեսրոպ Մաշտոցի համար՝ 4700 դրամ,
5) Իսկանդերի պահպանություն՝ 93 դրամ,
6) Մլիցու վրա կասկածողի տուրք՝ 7 դրամ,
7) Լրիվ թազա կառավարության վրա կասկածողի տուրք՝ 523 դրամ,
8) Լրիվ թազա կառավարության վրա չուզողի տուրք՝ 19000 դրամ,
9) Դեպուտատ չհարգողի տուրք՝ 18 դրամ
10) Տիգրան Մեծի ու իրան հարգող ու չհարգողի տուրք՝ 1720 դրամ,
11) Արարատին նայելու տուրք՝ 2 դրամ,
12) Բանակի տուրքին դեմ լինելու տուրք՝ 1000 դրամ,
13) Հյուսիսային պողոտայի տուրք՝ 37 դրամ։

Սաղ ազգային տուրքեր են. ով չտա՝ լավ չի անում, ազգային մարդ չի։

Ալեքսանդր Սիրունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը