Ուորլիքը՝ Նալբանդյանի և Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ տևական խաղաղություն ձեռք բերելու նպատակով։
«Trend»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Վերջինը հույս է հայտնել, որ դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում համանախագահներին կհաջողվի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Հնարավոր այդ հանդիպմանը, Ուորլիքի խոսքով, կողմերը կկարողանան քննարկել հակամարտության կարգավորմանն ուղղված կարևոր առանցքային հարցեր,մասնավորապես Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններն ի կատար ածելու առանձնահատկությունները։
Ուորլիքը՝ Նալբանդյանի և Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ տևական խաղաղություն ձեռք բերելու նպատակով։
«Trend»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Վերջինը հույս է հայտնել, որ դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում համանախագահներին կհաջողվի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Հնարավոր այդ հանդիպմանը, Ուորլիքի խոսքով, կողմերը կկարողանան քննարկել հակամարտության կարգավորմանն ուղղված կարևոր առանցքային հարցեր, մասնավորապես Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններն ի կատար ածելու առանձնահատկությունները։
7or.am