ԱՄՆ–ի նման Հայաստանը ևս փոփոխությունների պետք է ենթարկվի
–ԱՄՆ այս անգամվա նախագահական ընտրությունները շարքային ընրություններ չէին, որովհետև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ երկրում նախագահ է ընտրվում մի մարդ, ով իր արժեհամակարգային դաշտում էապես տարբերվում է այն իսթեբլիշմենթից, որը կա այսօրվա Միացյալ Նահանգներում,–այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Միացյալ Նահանգները, որպես համակարգ, ցույց տվեց, որիսկապես դեմոկրատական է, կարողանում է իր մեջ ուժ գտնել, ինքն իրեն ռեֆորմացիայի ենթարկել և դրանով իսկ դառնալ բավականին հետաքրքիր օրինակ աշխարհի համար։
Անդրադառնալով այն հարցին, թե ԱՄՆ նոր նախագահի ընտրությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի կամ հայության համար՝ Երվանդ Բոզոյանը նշել է, որ Հայաստանը ևս այդ փոփոխությանը պետք է ենթարկվի՝ փոփոխելով մտածողությունը։
–Մեզ մոտ կան խիստ գավառական պատկերացումներ՝ ահա այս նախագահը Հայոց ցեղասպանությունն արտահայտեց կամ չարտահայտեց, որից էլ հետևություններ են արվում, թե այդ նախագահը հայամետ է, թե հայամետ չէ։ Այս պարզունակ պատկերացումներն արդեն պետք է թողնել անցյալում։ Հայամետ լինելը մի ամբողջական փաթեթ է ներկայացնում։ Միայն Հայոց ցեղասպանության ձևակերպումով չէ, որ այդ ամեն ինչը պետք է կատարվի։ Այս բոլոր ազդակները պետք է գան Հայաստանից,–մանրամասնել է բանախոսը՝ նշելով, որ եթե Հայաստանում լինեն լուրջ փոփոխություններ, ապա դրանք կազդեն նաև սփյուռքյան կառույցների վրա, որոնք էլ արդեն պետք է փոխվեն այնպես, ինչպես փոխվում են ամերիկյան և եվրոպական իսթեբլիշմենթները։

7or.am