Փաստորեն, մեր բյուջեում «ուտվող» ու «չուտվող» փողեր կան (տեսանյութ)
Փաստորեն, մեր բյուջեում «ուտվող» ու «չուտվող» փողեր կան։ Բա չէիք իմանո՞ւմ։ Դե հենա իմացեք։ «Ազգ-բանակ՝ 1000 դրամ» ծրագիրն են քննարկում, ու Սեյրան Սարոյանը հայտարարում է, որ այդ փողը չի ուտվի։ Դե, հանրապետականներն ընդհանրապես փող ուտելու լավ գիտակ են, ես նույնիսկ կասեի՝ գուրման։ Օրինակ՝ «Զինառում» կրկնակի գնով ապրանք դնելով ու զինվորի վրա աշխատած փողն ուտվող փող է։ Էն փողերը, որ թալանել էին ու մեր զինվորներին 80-ականների զենքով կանգնեցրել թշնամու դեմ, դա էլ է ուտվող։
Կամ ինչի՞ ենք մենակ զինվորների վրա կենտրոնանում։ Էն, որ ճանապարհները նորոգելու համար տենդերներ են անցկացնում ու հաղթեցնում, օրինակ՝ Հերմինե Նաղդալյանի կազմակերպությանը, և բյուջեի փողերն ուտում, դա էլ է ուտվող։ Ո՞ր մեկն ասեմ։ Էն, որ պետական կառույցների համար հարյուր միլիոն դոլարով հանգստյան տուն են կառուցում, էդ ոսկեզօծ բաղնիքները և մնացածը ուտվո՞ղ է, թե՞ ոչ։ Էն, որ վերջին 8 տարիներին Հայաստանից 10 մլրդ դոլար են գողացել, դա ուտվո՞ղ է, թե՞ սկզբում գողացել, նոր են սկսել մտածել՝ որը կարան ուտեն, իսկ որը ստիպված են լինելու Աֆրիկայի որբերին բաժանեն։
Սա ուղղակի խայտառակություն է։ Եվ սա մեր Ազգային ժողովն է, մեր նախարարները, մեր իշխանությունը․․․ բա ամոթ չի՞։ Ամոթ է առաջին հերթին մեզ, որ սրանց նմաններին իշխանության ենք թողել, իրենք էլ, ով ինչ գիտի՝ անում է, մեկը քֆուր է ուտում, մեկը՝ փող, մյուսը՝ չգիտեմ՝ ինչ, արդյունքում էլ երկիրը կրկեսի չէ, էժան տրագիկոմիկ թատրոնի են վերածել։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից