Քաղաքական

15.11.2016 13:58


Ստ. Մարգարյան. «Եթե որևէ մեկը համարում է, որ 1000 դրամը փող չէ, նշանակում է` վատ գիտի մեր ժողովրդի այսօրվա վիճակը»

Ստ. Մարգարյան. «Եթե որևէ մեկը համարում է, որ 1000 դրամը փող չէ, նշանակում է` վատ գիտի մեր ժողովրդի այսօրվա վիճակը»

«Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր ելույթ ունեցավ Ազգային ժողովում՝ զինվորներին կամ նրանց ընտանիքներին մարտական գործողությունների հետևանքով անհրաժեշտ դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ Կառավարության ներկայացված օրինագծի քննարկման ժամանակ: Ելույթը ներկայացնմում ենք ստորև:

«Ես կարծում եմ` որևէ մեկին անհրաժեշտություն չկա ապացուցելու, որ գաղափարը, որն ուղղված է վիրավոր, այլ կարիքներ ունեցող զինվորներին օժանդակելու, կասկածելի է: Օրենքի նախագիծը, որը բերված է, երկու գաղափար ունի իր մեջ: Դա այն է, որ պետք է ունենալ գումար և օժանդակել զոհվածների ընտանիքներին, իսկ մյուսը դրա մեխանիզմն է` ինչպես անել: Բոլոր խնդիրներն առաջանում են երկրորդ մասի հետ: Ես չտեսա, որ որևէ մեկն ասեր՝ ինչու ենք օգնում, և չեմ կարծում, որ այդպիսին կլինի ոչ միայն դահլիճում, այլև հասարակության մեջ: Այս գաղափարը նույնիսկ կարող եմ ասել՝ ուշացած է:

Ես արդեն հարց բարձրացրեցի Կորյուն Նահապետյանին: Երբ որ ասում էի բյուջեի միջոցներ, ես նկատի չունեի այն միջոցները, որոնք տրվում են պաշտպանության բնագավառին` զենք առնելու կամ բանակի կարիքները հոգալու համար: Եթե խոսքը միայն այդ միջոցների մասին լինի, ես գիտեմ, որ դա չի հերիքում: Ասեմ ավելին` գումարը չի հերիքում, եթե մեր այսօրվա բյուջեի կառուցվածքը նայենք: Բայց ուզում եմ մի էլեմենտար օրինակ բերեմ: 2017 թվականի բյուջեում 300 դոլար գրված է պետական պարտքը սպասարկելու համար: Դա այն պարտքն է, որի ամեն մի մասը վերցնելուց այստեղ բուռն քննարկում է եղել: Ամեն անգամ կասկածի տակ է դրվել դրա հիմնավորվածությունը: Ստացվում է, որ մենք պետական պարտք ենք վերցրել ինչ-որ բնագավառի համար, որի արդյունավետությունն այդպես էլ պարզ չէ, թե ինչպիսին է եղել: Հիմա մենք սպասարկում ենք արդեն 300 մլն գումարի հասնող, սա գնալով աճելու է, հսկակայան թվերով մենք սպասարկելու ենք այդ պարտքերը: Դրանք այն գումարներն են, որոնք կարող էին բյուջեից ուղղվել այս խնդիրները լուծելու համար: Իմ ասածն այն է, որ եթե բյուջեում մենք կարողանանք առաջնահերթությունը դնել պետության պաշտպանությունը, հատկապես արտաքին վտանգներից, ապա այդ դեպքում այլ իրավիճակ կունենայինք:

Իսկ եթե խոսքը վերաբերի, որ պետական պարտքերն անհրաժեշտ են, այլ ելք չկա, ապա ես ուզում եմ հռետորական հնչեցնել հետևայլ հարցը` իսկ ինչքանո՞վ էր անհրաժեշտ Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ ճանապարհը, որը երկրում ամենալավ ճանապարհն էր, հենց հիմա կառուցել` հարյուր միլիոնների պարտք վերցնելով, և որի սպասարկման համար մենք էլի մի քանի միլիոն դոլար ենք ծախսելու բյուջեից, որոնք կարող էին ուղղվել էլի այս խնդիրների համար:

Հիմնադրամի գաղափարը լավն է, էմոցիաներ ունի իր մեջ, բայց, մյուս կողմից, ես վախենում եմ, որ այն ստվերելու է պետական ինստիտուտները, որովհետև պետությունը սոցիալական ծրագրերի համար ունի իր ինստիտուտները, բայց հիմա մենք օգտագործում ենք այլ կառույց, մանավանդ որ օրենքով ենք ընդունում սա: Պետական ինստիտուտներն ունեն վերահսկողության մեխանիզմը, իսկ այստեղ հեչ պարզի չի դա:

Ի՞նչ է նշանակում, որ հիմնադրամն իր միջոցները կարող է ներդրումներ անել, ներդրումներից ստացվող եկամուտներից կամ ներգրաված վարկերից, փոխառություններից:

Ոչ ոք չգիտի՝ երբ տեղի կունենա ապրիլյան դեպքերի նման դեպք, իսկ եթե մենք ներդրում ենք կատարել այս հիմնադրամի գումարները, և այդ գումարը չկա այն պահին, երբ անհրաժեշտ է: Որքանո՞վ է նպատակահարմար 1000 դրամներ հավաքել աշխատող մարդուց, որը վստահ է, որ այդ գումարները գնում են վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին, իսկ մենք դնում ենք ինչ–որ ներդրումների մեջ: Ցանկացած ներդրում ռիսկային է: Բա որ հանկարծ կորի՞ այդ գումարը: Դրեցինք և սնանկացավ այդ կազմակերպությունը: Ռիսկերն ո՞վ է հաշվել, ի՞նչ ենք անելու այդ ժամանակ: Ներդրումը լավ բան է, որ շահույթ է բերում։ Երբ որ դրածդ կորցնում ես, դա արդեն կատաստրոֆա է:

Եվ հաջորդը` 1000 դրամի մասին: Գիտեք, շատ լսեցի, որ 1000 դրամը փող չէ: Եթե որևէ մեկը համարում է, որ 1000 դրամը փող չէ, դա նշանակում է, որ վատ գիտի մեր այսօրվա ժողովրդի վիճակը, որովհետև բազմաթիվ ընտանիքների համար 1000 դրամը լուրջ գումար է։ Հետևաբար, նշանակում է՝ բոլոր ռիսկերից զերծ մենք պետք է կառույց ձևավորենք, որը պետք է ծառայի իր նպատակին:

Եվ քանի որ այս նախագիծը ծնվեց ապրիլյան դեպքերից հետո, ես կարծում եմ, որ պետք է ձև գտնել, որ գոնե ապրիլյան դեպքերը մտնեն այս օրենքի գործողության շրջանակ: Մի քիչ արդար չէ, երբ մի քանի ամիս հետո այստեղ կգումարվեն միլիարդավոր գումարներ, որովհետև ամսական մոտ կես միլարդ գումար է առաջանալու 1000 դրամներից միայն, այլ ներդրումները՝ չհաշված: Փոխանակ ապրիլյան դեպքերից հետո հաշմանդամ դարձած կամ զոհված ընտանիքին օգնենք, մենք դնելու ենք ինչ–որ ներդրումների մեջ այս գումարը: Սա արդար չէ: Ես կարծում եմ՝ ձև պետք է գնտել, որպեսզի ապրիլը մտնի այս օրենքի գործողության մեջ»:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը