Քաղաքական

15.11.2016 13:16


Հայաստան կայցելի Մոլդովայի արտաքին գործերի նախարարը

Հայաստան կայցելի Մոլդովայի արտաքին գործերի նախարարը

Նոյեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան աշխատանքային այց կկատարի Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարին կընդունի Սերժ Սարգսյանը:

Նույն օրը կկայանան Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսված է փաստաթղթերի ստորագրում:

Այս խորագրի վերջին նյութերը