Կարծիք

15.11.2016 12:42


ՀՀԿ–ականներն ընտրությունները կեղծելու նոր սխեմա են մտածել

ՀՀԿ–ականներն ընտրությունները կեղծելու նոր սխեմա են մտածել

Այս իշխանությունների մոտ միայն երկու բան է փայլուն ստացվում՝ մեկ սեփական ժողովրդից վերջին կոպեկը շորթելը և չքավորության մատնելը, մեկ էլ ընտրություն կեղծելը, որ կարողանան շարունակել այդ նույն ժողովրդին թալանել, գումարներն էլ թաքցնեն պանամաներում։ Այն, որ աշխարհահռչակ և հանճարեղ աճպարարներ հող են կերել ՀՀԿ-ի ու ՀՀԿ-ի Մուկուչյանի դեմ, բոլորս գիտենք։ Բայց, պարզվում է, որ այս ոլորտում նրանք տեղում չեն դոփում և անընդհատ կատարելագործվում են։

Ուրեմն, մամուլն եմ կարդում, պարզվում է՝ հանրապետականներն ընտրությունները կեղծելու նոր սխեմա են մտածել և հաջողությամբ փորձարկել այն Վարդենիսում` ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ։ Ինչպես գիտեք, ընտրություններին մասնակցող քաղաքացիների ցուցակներն ուռճացվելուց, դրանցում Հայաստանում չբնակվող ու մահացած մարդկանց անուններն ավելացնելուց հետո փակցվում են ընտրատեղամասերում։ Եվ հետո հատուկ վարժեցված և իրենց ընտրության իրավունքը ՀՀԿ-ին վաճառած անթասիբ ինչ-որ մարդիկ գալիս էին և այդ մահացածների ու բացակաների փոխարեն քվեարկում էին հայտնի ուժի օգտին։ Բայց Վարդենիսում Մուկուչյանի հանձնաժողովն ավելի հեռու է գնացել։ Նրանք պարզապես այդ վերը նշված հատուկ վարժեցված «պրոֆեսիոնալ» ընտրողների անուններն ավելացրել էին տեղամասային հանձնաժողովի անդամների ցուցակներում, որոնք, իհարկե, նույնպես հատուկ վարժեցված էին և իշխանական քյաբաբով կերակրված։

Եվ դրանից հետո այդ մարդիկ գալիս էին, այսինքն՝ իրենց «սամոսվալ» էին անում ընտրատարածքի դեմը, և ասում, ում պետք է մոտենա իր անձնագրով։ Գալիս մոտենում էր, իր անունը, բնականաբար, գտնում էր հանձնաժողովի՝ քյաբաբ կերած անդամի ցուցակում և քվեարկում։ Եվ այդպես բոլոր 6 ընտրատարածքներում։ Իհարկե, դիտորդները մեծ ցանկության դեպքում նույնիսկ չէին կարող այդպիսի բարդ սխեմա մտածել և դրան արագ հակազդելու միջոց գտնել։ Ո՞վ կպատկերացներ, որ պատին փակցված ցուցակն ու հանձնաժողովի մոտի եղածը տարբեր կլինեն։ Այդպիսի բան մտածելու համար պետք է հոգով ու սրտով հանրապետական լինես։

Սա էլ ընդունենք ի գիտություն. դեռ ժամանակ կա, պետք է մտածենք, ինչպես դրան էլ հակազդել։ Իսկ իմ տարբերակը մեկն է՝ պետք են բավականաչափ դիտորդներ, որոնք պատի իրական ցուցակի կրկնօրինակով կկանգնեն քյաբաբակեր հանձնաժողովականների կողքին ու կվերահսկեն նրանց աշխատանքը։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը