49–ամյա հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնն Էկվադորի դեսպանատանն այցելել է «WikiLeaks»–ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Ամերիկուհին նախկին ցանցահենին ուտելիքներով լի սկուտեղ է տարել։ Հայտնի բուսակերը նշել է՝ ինքը պատրաստվում է հյուրասիրել Ասանժին մսային ուտելիքներով, քանի որ վերջինս չի սիրում բուսական ճաշատեսակներ։ Այս մասին հաղորդում է «People»–ը»։
Էկվադորում լոնդոնյան դեսպանատուն այցելության ժամանակ Պամելա Անդերսոնի հագին եղել է տրիկոտաժե զգեստ և ուղտի մորթուց վերարկու։ Դերասանուհու ներկայացուցիչը պատմել է լրագրողներին, որ մոդելն աջակցում է Ասանժին և անհանգստանում է վերջինի առողջության համար։
«Պամելան կարծում է, որ Ջուլիանի վրա են բարդել մի քանի անարդար մեղադրանքներ։ Պամելային դուր է գալիս ոգևորել նրան։ Նա այցելում է Ասանժին այնքան հաճախ, որքան կարողանում է»,–հայտարարել է աստղի ներկայացուցիչը։
Պամելա Անդերսոնն այցելել է Ջուլիան Ասանժին

7or.am