Հարցազրույց

14.11.2016 23:58


Երվանդ Բոզոյան․ «Իշխանությունն ընտրություններից առաջ փորձում է սիրաշահել ժողովրդին» (տեսանյութ)

Երվանդ Բոզոյան․ «Իշխանությունն ընտրություններից առաջ փորձում է սիրաշահել ժողովրդին» (տեսանյութ)

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները համապետական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ որոշեցին ինչ-որ «փոփոխությունների» գնալ, իրականում ի՞նչ նպատակ կա, եւ արդյոք այդ խնդիրները նոր են տեսանելի դարձել կենտրոնական իշխանությունների մոտ: «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի կարծիքով ակնհայտ է, որ իշխանությունն ընտրություններից առաջ փորձում է սիրաշահել ժողովրդին, եւ բացի այդ, ապրիլյան պատերազմն ու հուլիսին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչ վատ վիճակում է երկիրը, ու փոփոխությունների չգնալն ուղղակի ինքնասպանություն կլինի Հայաստանի համար:

Այնինչ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի պնդմամբ իշխանությունները միշտ էլ մատնանշել են երկրում առկա հիմնախնդիրները՝ մենաշնորհներ, կոռուպցիա եւ այլն, որոնք թույլ չեն տալիս, որ զարգանա մեր երկրի տնտեսությունը, ինչով էլ պայմանավորված երկրում անհանգստացնող իրավիճակ է սկիզբ առել: Ավելին, Լեռնիկ Ալեքսանյանը վստահ է, որ առաջիկայում հասարակությունը կտեսնի ու կզգա, որ այս փոփոխությունները ձեւական բնույթ չեն կրում:

Երվանդ Բոզոյանը գտնում է, որ ամեն դեպքում ժողովուրդը պետք է օգուտներ քաղի այս զարգացումներից, թեկուզ եթե դրանք կարճժամանակյա են ու նախընտրական բնույթ են կրում:

Այս եւ այլ հարցերի, ինչպես նաեւ նոր ընտրակարգի ու 2017-ին սպասվող ընտրությունների, ընդդիմության հնարավոր համախմբման մասին ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում զրուցել են ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ու «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը