Քաղաքական

14.11.2016 12:30


Գալուստ Սահակյանն առաջարկում է գումար ունեցողների անուններն ԱԺ–ում չտալ

Գալուստ Սահակյանն առաջարկում է գումար ունեցողների անուններն ԱԺ–ում չտալ

–Օրինագիծը քննարկվել է տարբեր քաղաքական ուժերի շրջանակներում, ընդ որում՝ նաև Հանրապետական կուսակցության, և մենք ընդունել ենք այն։ Սա հատուցում է,–այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին մեկնարկած ԱԺ հեթական քառօրյա նիստի ժամանակ ասել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ աշխատող բոլոր քաղաքացիների ամսական աշխատավարձերից բանակին 1000 դրամ տրամադրելու օրինագծին։

–Խնդիրները՝ կապված այն բանի հետ, թե ինչ–որ մարդիկ են եղել, որոնց գումարները կարելի է հավաքել, բերել, ապա այդ մարդկանց անուններն ու ազգանունները պետք է տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Ազգային ժողովում,–հավելել է ԱԺ նախագահը։

Նրա խոսքով՝ սա ամենակարևոր նախագիծն է, որով ամբողջ ժողովուրդը ևս մեկ անգամ կարող է ցույց տալ իր միասնական գաղափարախոսությունը ՀՀ բանակի, զինված ուժերի նկատմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը