Աշխարհ

14.11.2016 12:06


Ռոնալդուն 24 միլիոն դոլար արժողությամբ ցմահ պայմանագիր է կնքել «Nike»–ի հետ

Ռոնալդուն 24 միլիոն դոլար արժողությամբ ցմահ պայմանագիր է կնքել «Nike»–ի հետ

Հայտնի են դարձել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Nike»–ի հետ կնքած նոր պայմանագրի պայմանները։

«The Sunday Times»–ի տվյալներով՝ պորտուգալացին ստորագրել է տարեկան 24 միլիոն դոլար արժողությամբ ցմահ պայմանագիր սպորտային հանդերձանք արտադրողի հետ։

Այդկերպ 73 տարեկանում Կրիշտիանու Ռոնալդուն հովանավորչական պայմանագրից կվաստակի մեկ միլիարդ ԱՄՆ դոլար։

Ֆուտբոլիստը երրորդն է բասկետբոլիստներ Լեբրոն Ջեյմսից և Մայքլ Ջորդանից հետո, ով «Nike»–ի հետ ցմահ պայմանագիր է կնքել։

Ավելի վաղ Ռոնալդուն երկարացրել էր պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2021թ.՝ ավելացնելով աշխատավարձը յուրաքանչյուր սեզոնի համար մինչև 24 միլիոն դոլարով՝ գումարած բոնուսները՝ մեկ միլիոնի չափով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը