Կարծիք

14.11.2016 11:46


Մենք 1000 դրամ «քցվենք», դուք տանեք 50 մլն դրամանոց միջոցառում անե՞ք

Մենք 1000 դրամ «քցվենք», դուք տանեք 50 մլն դրամանոց միջոցառում անե՞ք

ՀՀ պաշտպանության նախարարությունը 50 միլիոն դրամ կհատկացնի «ԳԵՎՏԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ համերգ կազմակերպելու համար: Այո՜, այո՜, դուք լավ լսեցիք՝ 50 մլն դրամ մեկ օրվա՝ հունվարի 28-ին՝ ՀՀ բանակի կազմավորման հանար:

Հիմա ասեք տեսնենք՝ 1000 դրամների շուրջ առաջացած աղմուկն արդյոք արդարացված չէ՞. հիմա ի՞նչ է ստացվում, մենք՝ հարկատուներս, ամեն ամիս 1000 դրամ «քցվենք» բանակին, իսկ բանակը մեկ օրվա համար 50 մլն դրամ ծախսի տոնական միջոցառման համա՞ր:

Երևի ՊՆ նորանշանակ նախարարը «տարոնական» խաղեր է ուզում տալ կամ նրանից «խոնավություն» է քաշել, բայց նման պահվածքն այսօրվա ֆոնին և խոցելի այս ոլորտում չի՛ ընդունվում և չի՛ անցնելու, երևի պարզ է, չէ՞, ինչու:
Իհարկե, հասկանում ենք, որ «ատկատային» մեծ գործերն այս միջոցառումների մեջ եք «բռնում», բայց մի քիչ ձեզ տեսած պահեք, և հասկացեք՝ այս հասարակությունը նման շռայլություններ բազմիցս ճաշակել է և այլևս դա թույլ տալ չի կարող:

Այո՛, չի կարող, քանի որ աղքատությունն այս երկրում ավելի մեծ թիվ է կազմում, ամեն 3-րդ ընտանիք աղքատ է համարվում, մարդկային հոսքն արտերկիր օր օրի մեծանում է, և անընդունելի է այս խարխլված, վատ մթնոլորտի շրջանակներում էլ ավելի վատացնել իրավիճակը: Հասարակության կարծիքի վրա թքած ունեցող այս իշխանությունն իսկապես «չափն» է անցնում:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը