Քաղաքական

17.11.2016 12:00


Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց բանակի համար 1000 դրամ հավաքելու օրինագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց բանակի համար 1000 դրամ հավաքելու օրինագիծը

Շարունակվում են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստերը։

ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց, 1 միջազգային պայմանագիր: ԱԺ նոյեմբերի 14-17-ի քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 133 հարց, 34 միջազգային պայմանագիր:

3 օր շարունակ ԱԺ–ն քննարկում էր «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», ««Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Նախօրեին քննարկումներն ավարտվեցին, և այսօր տեղի է ունեցել օրինագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը։ Այն ընդունվել է 102 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Այնուհետև սկսել է քննարկվել ՀՀ պետական բյուջեի նախագիծը՝ առանց Կառավարության ներկայության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը