Աշխարհ

14.11.2016 12:05


Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատ կկառուցի վերջինիս հաշվին (տեսանյութ)

Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատ կկառուցի վերջինիս հաշվին (տեսանյութ)

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին իր մտադրությունը։ Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաընկերության եթերում՝ նշելով, որ որոշ տարածքներում նա համաձայն է պարիսպներ տեղադրել՝ պատ կառուցելու փոխարեն։ Նման քայլով Թրամփը մտադիր է պայքարել անօրինական միգրացիայի դեմ: Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

Թրամփը նաև խոստացել է պահանջել Մեքսիկայից մինչև 10 միլիարդ դոլարին հասնող գումար՝ պատը կառուցելու համար՝ նշելով, որ իր համար դա լինելու է «հեշտ գործարք»։ Հակառակ դեպքում նա մտադիր է արգելել ներգաղթյալներին գումարներ փոխանցել հայրենիք։

Բացի այդ, քաղաքական գործիչը պատրաստվում է «անհապաղորեն» վտարել երկրից հանցավոր անցյալ ունեցող միլիոնավոր ապօրինի ներգաղթյալների՝ հանցավոր խմբերի անդամների, ինչպես նաև թմրանյութերի դիլլերների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը