Աշխարհ

14.11.2016 11:35


Նոր Զելանդիայում շարունակվում են ստորգետնյա ուժգին ցնցումները (տեսանյութ)

Նոր Զելանդիայում շարունակվում են ստորգետնյա ուժգին ցնցումները (տեսանյութ)

Նոր Զելանդիայում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո զգացվում են նոր ուժգին հետցնցումներ: Այս մասին փոխանցում է «Россия 24»–ը։ 2 մարդ զոհվել է, իսկ տուժածների քանակը չի հստակեցվում։

Բացի այդ, Հարավային կղզու հյուսիսարևելյան ափին ցունամի է եղել։ Արևելյան ափում սպասվում է, որ ալիքը կարող է հասնել 5 մետրի։ Մարդիկ անվտանգության նկատառումներով տեղափոխվում են լեռներ։

Ավելի վաղ Վելինգտոնի իշխանությունները սկսել էին բնակիչների տարհանումը։ Երկուշաբթին հայտարարել են ոչ աշխատանքային օր։ Չի աշխատելու նաև երկաթուղային տրանսպորտը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը