Թրամփի նախկին կինն ակնկալում է դառնալ Չեխիայի դեսպան (տեսանյութ)
ԱՄՆ ընտրված նախագահ և միլիարդատեր Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը, ոչ ավել ոչ պակաս ակնկալում է ստանալ Չեխիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Այս մասին նա հայտարարել է «The New York Post» թերթի հետ հարցազրույցի ժամանակ՝ հիշեցնելով, որ ինքը ծնվել է Չեխիայում և ազատորեն տիրապետում է լեզվին։
Ընդ որում, Իվանան հատուկ նշել է, որ հայտնի է ամբողջ աշխարհին՝ շնորհիվ իր գրքերի, և նախկին ամուսնու ազգանվան կարիքը չունի։ Նրա հայտարարությանն արդեն հասցրել է արձագանքել պաշտոնական Պրահան։ Չեխիայի նախագահի մամլո քարտուղարն ասել է, որ Թրամփի նախկին կնոջը դեսպանի պաշտոնին նշանակելը «կլինի հիասքանչ ընտրություն»։
Իվանան և Դոնալդ Թրամփը միասին ապրել են 15 տարի և ամուսնալուծվել են 1992թ. հիշեցնում է «Россия 24»–ը։

7or.am