Աշխարհ

14.11.2016 11:15


Համացանցում հայտնվել են Օբամայի նոր առանձնատան լուսանկարները (ֆոտոշարք)

Համացանցում հայտնվել են Օբամայի նոր առանձնատան լուսանկարները (ֆոտոշարք)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահական ժամկետի ավարտից հետո չի լքելու Վաշինգտոնը։ Նա տեղափոխվելու է քաղաքի հյուսիսարևմտյան հատվածի Կալորամա թաղամասում գտնվող նոր առաձնատուն։ Տեղի ԶԼՄ–ն հրապարակել է Օբամայի նոր տան լուսանկարները: Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

9-սենյականոց առանձնատունն ունի արահետ և զբոսանքների համար նախատեսված այգի։ Տան ինտերիերը ձևավորված է բաց գույներով։

«Zillow» անշարժ գույքի գործակալության վերլուծաբանների գնահատականներով՝ առաձնատան վարձակալությունն ընտանիքի համար կարժենա ամսական 22 հազար դոլար։

Տան սեփականատերն ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մամլո քարտուղար Ջո Լոքհարթն է։ Տան արժեքը գնահատվում է մոտավորապես 5 միլոին դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը