Աշխարհ

14.11.2016 11:28


Մադուրոն խնդրել է հեռացող Օբամայից հանել Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցները

Մադուրոն խնդրել է հեռացող Օբամայից հանել Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցները

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային մինչև պաշտոնից հեռանալը հանել պատժամիջոցները։ Վենեսուելայի դեմ պատժամիջոցները սահմանվել էին 2015թ. մարտ ամսին և Օբամայի կողմից երկարացվել էին մինչև 2016թ.։ Սակայն 2016թ. հունիս ամսին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Դելսի Ռոդրիգեսը պայմանավորվել էին վերացնել լարվածության մակարդակը 2 երկրների միջև։

«Պարո՛ն Օբամա, դուք կարող եք վաստակել Վենեսուելայի հարգանքն ու վստահությունը»,– մեջբերում է Մադուրոյի խոսքերը ТАСС–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը