Աշխարհ

14.11.2016 10:35


Թրամփը նախագահ է աշխատելու ընդամենը 1 ԱՄՆ դոլարով (տեսանյութ)

Թրամփը նախագահ է աշխատելու ընդամենը 1 ԱՄՆ դոլարով (տեսանյութ)

ԱՄՆ ընտրված նախագահ Դոբալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է պետության ղեկավարին հատկացվող աշխատավարձից։

«Ես չեմ պատրաստվում աշխատավարձ ստանալ»,–ասել է նա CBS հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ։

«Associated Press» գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահի աշխատավարձը կազմում է տարեկան մոտավորապես 400 հազար դոլար: Այս մասին փոխանցում է ТАСС–ը։ Թրամփը հայտարարել է, որ իրեն բավարար է և 1 դոլարը։

Ներկայումս Վաշինգտոնը պատրաստվում է նոր նախագահի երդմնակալության արարողությանը։ Կապիտոլիումի աստիճաններին արդեն կառուցում են հարթակ, որտեղից էլ Դոնալդ Թրամփը հանդես է գալու իր առաջին ելույթով՝ որպես ԱՄՆ գործող նախագահ։ Թրամփին նույնպես սկսել են պատրաստել այդ գործընթացին։

Ընտրված նախագահին և նրա կնոջը ցույց են տվել տեսարանը վերևից՝ այն, թե ինչպիսի տեսք ունի Վաշինգտոնը Կապիտոլիումի աստիճաններից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը